տուն Քաղաքական Միջազգային 7 րոպե՝ առանց մոնտաժի. 2700 աշակերտ նկարահանել է բարեգործական տեսահոլովակ (տեսանյութ)

7 րոպե՝ առանց մոնտաժի. 2700 աշակերտ նկարահանել է բարեգործական տեսահոլովակ (տեսանյութ)

168
0

article-0-1D29D9E700000578-902_634x428

Համացանցում հայտնվել է զարմանալի մի տեսանյութ։ Այն յուրօրինակ է նրանով, որ տևում է մոտ 7 րոպե, տեսահոլովակում նկարահանվել է մոտ 2700 մարդ, սակայն այն չի ընդհատվում գեթ մեկ վայրկյանով՝ այն մոնտաժված չէ։

Այս հետաքրքիր նախաձեռնության հեղինակները Avon High School ավագ պրոցի աշակերտներն են, ովքեր մի քանի տասնյակ՝ մեկը մյուսին փոխարինող հիթերի ներքո նկարահանել են բարեգործական տեսահոլովակ։ Հոլովակում տեսախցիկն անցնում է դպրոցի միջանցքներով՝ յուրաքանչյուր լսարանում և միջանցքում արձանագրելով նոր տեսարան։ Տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել են նաև դպրոցի դասախոսները։

Բարեգործական այս ակցիայի արդյունքում ստացված գումարներն ուղղվելու են Riley Hospital երեխաների հիվանդանոցին։