տուն Քաղաքական Միջազգային 7 դոլարով գնված Ռենուարի նկարը ամերկուհին ստիպված է եղել վերադարձնել թանգարանին

7 դոլարով գնված Ռենուարի նկարը ամերկուհին ստիպված է եղել վերադարձնել թանգարանին

161
0

Untitled-13

pic_1349173744

ԱՄն Վիրջինիա նահանգի դատարանը պարտադրել է ամերիկուհուն՝ Մերիլենդի արվեստների թանգարանին վերադարձնել Ռենուարի վրձնին պատկանող նկարը, որը նա գնել էր փողոցից ընդամենը 7 դոլարով։

Ամերկուհին նշել է, որ նկարը գնելիս իրեն առաջին հերթին հետաքրքրել է շրջանակը, այլ ոչ թե նկարը։ Ավելի ուշ, նա այդ նկարը ցուցադրել է մասնագետներին, ովքեր հայտնել են նրան, որ դա Ռենուարի «Սենայի ափի բնապատկեր» նկարն է՝ արված 1879 թվականին։

Նկարը գնահատվել է 100 հազար դոլար։ Ամերիկուհին այն փորձել է հանել աճուրդի, սակայն դա նրան չի հաջողվել, քանի որ պարզվել է, որ 1951 թվականին Ռենուարի նկարը գողացվել էր թանգարանից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here