տուն Լուրեր Աշխարհի ամենայուրօրինակ աշտարակները (լուսանկարներ)

Աշխարհի ամենայուրօրինակ աշտարակները (լուսանկարներ)

175
0

1+ 1384419879_neobychnye-bashni

Բաղեղային աշտարակ (Ivy Тower), Բելգիա 

1++ 1384419880_neobychnye-bashni-1

Գրյուտհուզու հանդիսանում է Գրյուտհուզու թանգարանի մի մասնիկը, որն ավելի հայտնի է որպես Բաղեղային աշտարակ, քանի որ այն պատված է բաղեղի տերևներով: Աշտարակն առավել գեղեցիկ տեսք ունի աշնան ամիսներին, երբ բաղեղի թերևները տարբեր գույներ են ստանում:

Ջուինիջի աշտարակ (Guinigi Tower), Իտալիա

2+ 1384419862_neobychnye-bashni-2

Իտալիայի Լուկկա քաղաքը հայտնի է իր միջնադարյան կառույցներով, որոնցից առանձնանում է Torre Guinigi-ն կամ Ջուինիջի աշտարակը: 44.5 մետրանոց աշտարակի գագաթին անակնկալ է սպասվում՝ այգի, որտեղ կաղնիներ են աճում: Դրանք տնկվել են 14-15 դարերում, բայց ժամանակի ընթացում տեղափոխվել են:

2++ 2+ 1384419861_neobychnye-bashni-5

Աշտարակը կառուցվել է 14-րդ դարում: Այդ ժամանակ քաղաքում մոտ 250 նույնատիպ աշտարակ կար: Դարերի ընթացքում նրանց քանակը կտրուկ կրճատվեց, սակայն այս մեկը կարողացավ կանգուն մնալ: Այն կառուցվել է քաղաքի ամենաազդեցիկ ընտանիքի՝ Ջուինիջիների կողմից: Ընտանիքի վերջին շառավիղները աշտարակը նվիրեցին քաղաքին:

2++ 1384419836_neobychnye-bashni-3

 

 

2+2 +1384419871_neobychnye-bashni-6

Կալյազինյան աշտարակ, Ռուսաստան

3+ 1384419817_neobychnye-bashni-7

Աշտարակի բարձրությունը 74.5 մետր է: Այն վեր է խոյանում Վոլգա գետի վրա՝ Կալյազին քաղաքի առջև: Կալյազինյան աշտարակը կառուցվել է 1796-1800 թթ.:

3++ 1384419868_neobychnye-bashni-8

Այն համարվում է Տվեր մարզի գլխավոր զբոսաշրջային գրավչությունը: Աշտարակի մոտ նույնիսկ փոքրիկ նավամատույց կա:

Ցեխանովյան աշտարակ (Ciechanow Tower), Լեհաստան

4+ 1384419868_neobychnye-bashni-13

Ցեխանովյան ջրային աշտարակը գտնվում է Լեհաստանում:  Այն կառուցվել է 1972 թ.` Եժի Բոգուսլավսկու կողմից: Կառույցը դեռևս լքված է, սակայն պլաններ կան նրա մեջ ռեստորան կառուցելու:

4+ 1384419872_neobychnye-bashni-14

Ծովահենների աշտարակ (Pirate Tower), ԱՄՆ

5+ 1384419846_neobychnye-bashni-15

Սա կալիֆորնիական Լագունա-Բիչ քաղաքի տեսարժան վայրն է: Այն կառուցվել է 1926 թ.: Այս աշտարակը միջնադարյան շունչ ունի: Ներկայումս այն փակ է:

5++ 1384419904_neobychnye-bashni-16

18 մետրանոց աշտարակն առաջին հայացքից կարծես թե ժայռի մեջ խրված լինի: Նրա հին բաց դռնից կարելի է տեսնել փայտե ոլորապտույտ աստիճանները, որոնք վերին հարկ են տանում:

Ռոստոկ քաղաքի ջրային աշտարակ (Rostock), Գերմանիա

6+ 1352403120_14unique-water-towers-15

Այս ջրային աշտարակը կանգուն է 1903 թ.: Աշտարակը կանգնած է հզոր գրանիտե հիմքի վրա: Նրա բարձրությունը 60 մետր է կազմում: Աշտարակը չի գործում 1959 թվից:

Վերականգնողական աշխատանքներից հետո այն պատմական կառույց է դարձել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here