տուն Լուրեր Հայտնի է Թուրքիայի դիտակետերի թիվը Սիրիայում

Հայտնի է Թուրքիայի դիտակետերի թիվը Սիրիայում

82
0

2017թ. հոկտեմբերի 13-ին Սիրիայի Իդլիբ նահանգ ներխուժած Թուրքիայի զինված ուժերը  մինչև օրս այդտեղ ստեղծել են 12 դիտակետ։

Ռազմական աղբյուրները հայտնում են, որ անվտանգության գոտի հայտարաված Իդլիբի մյուս երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը և Իրանը, Իդլիբում ունեն համապատասխանաբար 10 և 8 դիտակետեր։

Թուրքական «Habertürk»-ի թղթակից Չեթիներ Չեթինի տեղեկություններով` դիտակետերի միջև հնարավոր վտանգները կանխելու  համար 3 երկրները ստեղծել են  նաև «Կապի համակարգման համատեղ կենտրոնն», որի միջոցով մշտական կապ են պահպանում միմյանց հետ։

Որպես հնարավոր վտանգ՝ թուրքական աղբյուրը համարում է Սիրիայի կառավարական ուժերի մուտքը Իդլիբ։ Նշվում է, որ  եռակողմ համագործակցությունը Սիրիայում ընդլայնվելու է։

Հիշեցնենք, որ Աստանայում ձեռք բերված համաձայնությամբ՝ Իդլիբը «անվտանգության» գոտի էր հայտարարվել: Որպես երաշխավոր երկրներ՝ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը:

Աղբյուր` ermenihaber.am