Կալիֆոռնիայում ամուսինները մահացել են նույն օրը՝ 67 տարի միասին ապրելուց հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
90-ամյա Ֆլոյդ և 89-ամյա Վայոլեթ Հարթվիգների երեխաները զգացել են, որ իրենց ծնողներին քիչ է մնացել ապրելու, եւ մոտեցրել են հիվանդների մահճակալները։ Սկզբում մահացել է Ֆլոյդը, 5 ժամ հետո՝ Վայոլեթը։
Ֆլոյդն ու Վայոլեթն ունեցել են երեք երեխա։ Նրանք ապրել են Կալիֆոռնիայի ագարակներից մեկում։ Տեղացիները նշում են, որ նույնիսկ անծանոթ մարդիկ հեռվից կարող էին զգալ ամուսինների միջև կապը։