տուն Քաղաքական Հայաստան 650 հոգի գտնվում է ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում. նախարարը ներկայացրեց կորոնավիրուսի...

650 հոգի գտնվում է ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում. նախարարը ներկայացրեց կորոնավիրուսի հաստատված թվերը

156
0

Մեկնարկեց կառավարության հերթական նիստը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց ներկայացնել Հայաստանում իրավիճակը`պայմանավորված կորոնավիրուսով:

Թորոսյանն ասաց. «Հուլիսի 1-ին կատարվել է է 2 100 թեստ, հաստատվել է 593 նոր դեպք, առողջացել են 473-ը, 6 մահվան դեպք է արձանագրվել: Ընդանուր թվերն այպիսին են Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 26 658, առողջացածներ՝ 15 036: Գնալու եմ տեսնելու Սպիտակի և Մարտունու բժշկական հաստտություններում ինչպես է իրականացվում կորոնավիրուսի դեմ պայքարը:  Իհարկե կան մեկ-երկու տեղեր բոլոր  վերակենդանացման բաժանմունքներով, և մենք կարողանում ենք դրանց հաշվին ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացներին տեղավորել։ Նրանց թիվն այսօր  գումարային կազմում է մոտ  650 և նրանից  44 հոգի միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքերի։

Այս պահին տանը`9:00-ի դրությամբ, ունենք սպասող 11 հոգի, որից չորսը միջին ծանրության են և յոթը՝ միջին ծանրության: Մոտ 80 հոգի սպասում են տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ: Այս առումով իրավիճակը հարաբերական կայուն է: Իսկ ընդհանուր կարծում եմ պետք է նույն կերպ շարունակենք, ևս մեկ հավելյալ ինֆորմացիա տամ, որ  ապացուցողական բազան մեր կողմից որդեգրված կանոների պահպանման մասով օրեցօր շատանում է»,-ընդգծեց նախարար Թորոսյանը:

Հայկ Մագոյան