տուն Քաղաքական Միջազգային 65 տարի անց բրիտանացին վերադարձրել է գրադարանի գիրքը և մեծ տուգանք վճարել

65 տարի անց բրիտանացին վերադարձրել է գրադարանի գիրքը և մեծ տուգանք վճարել

87
0

Sir-Jay-Tidmarsh

Բրիտանական դպրոցներից մեկի դասագիրքը 65 տարի անց վերադարձվել է գրադարանին, և որպես փոխհատուցում գիրքը վերադարձնողը հանգանակել է նաև շուրջ 2 հազար դոլար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

82-ամյա սըր Ջեյ Թիդմարշը, ով 1949 թվականին ավարտել է Թաունթոնի գրադարանը, դասավորելով իր պահարանը՝ հայտնաբերել է գրադարանային մի գիրք՝ Սոմերսեթ Մոեմի «Էշենդեն կամ Բրիտանական գործակալը»։ «Չգիտեմ, թե ինչպես է դա տեղի ունեցել, ես պարզապես ապշած էի, երբ գրքի էջերին տեսա «Թաունթոնի դպրոցի սեփականություն» գրությունը։ Որոշեցի, որ պետք է պատվով դուրս գամ այս իրավիճակից և վերադարձնեմ գիրքն ու տույժը դրա համար», — ասել է նա։

Bristol Post-ը գրում է, որ չնայած, որ 82-ամյա սըրը վճարել է մոտ 1.5 ֆունտ ստերլինգ, իրական տուգանքը կարող է հասնել 2.5 հազարի։