տուն Uncategorized 65-ամյա ՀՀ ՊՆ ծառայողը КамАЗ-ով վրաերթի է ենթարկել դպրոցականին. վերջինս հիվանդանոցում մահացել...

65-ամյա ՀՀ ՊՆ ծառայողը КамАЗ-ով վրաերթի է ենթարկել դպրոցականին. վերջինս հիվանդանոցում մահացել է

373
0

Այսօր՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ՊՆ 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով թիվ 142 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել մի երեխայի։

Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկանությունը պարզում է մահացած երեխայի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: