Սաուդյան Արաբիայում այսօր տեղի ունեցած ողբերգության զոհ է դարձել 631 մարդ, հաղորդում է Sky News-ը` հղում կատարելով տեղի իշխանություններին:
Վիրավորների թվում է 700 մարդ: Ներկայում շուրջ 4000 փրկարար և 220 շտապօգնության մեքենա աշխատում են դեպքի վայրում:
Հիշեցնենք, որ մահմեդականների ամենանվիրական տոնը` Իդ Ալ-Ադհայն նշելու առաջին օրը տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ: