տուն Լուրեր 6 զինծառայող դեռ բուժում է ստանում. հոսպիտալի պետ

6 զինծառայող դեռ բուժում է ստանում. հոսպիտալի պետ

95
0

hospital-472x265

Այս պահին կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում օգոստոսի 15-ին Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 6 զինծառայող: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Ըստ նրա՝ բոլոր տուժածները գտնվում են հիվանդասենյակներում, նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով կողաշրջվել էր ՊՆ-ին պատկանող Sadko մակնիշի ավտոմեքենան:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։