տուն Լուրեր 6 խաղ՝ առանց հաղթանակի. Գվարդիոլան չի հուսահատվում

6 խաղ՝ առանց հաղթանակի. Գվարդիոլան չի հուսահատվում

98
0

article-2439949-18257F2700000578-56_634x404

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Յունայթեդից» Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղում 0։1 հաշվով կրած պարտությունից հետո հայտարարել է, որ իր սաները լավ խաղ են ցուցադրել։ Հայտնում է Sport Express-ը:

Գվարդիոլային  առաջին անգամ իր կարիերայի ընթացքում չի հաջողվել հաղթել անընդմեջ 6 խաղում։

«6 խաղ՝ առանց հաղթանակի, լավագույն իրավիճակը չէ, սակայն մենք դուրս մնացինք 1 մրցաշարից, իսկ 3-ին մասնակցում ենք: Մենք լավ խաղ ցուցադրեցինք, և ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում և չեմ հուսահատվում»,- ասել է Գվարդիոլան: