տուն Լուրեր «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենսի սպանության մեջ կասկածվողը հայտարարել է հացադուլ

«6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենսի սպանության մեջ կասկածվողը հայտարարել է հացադուլ

91
0

4c9955142ef59c98696c280a0be9e468

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 13-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վերջինս հայտարարեց, որ հացադուլ է հայտարարում, քանի որ քննչական մարմինը անօրինական գործողություններ է կատարել իր նկատմամբ և ինքը անհիմն մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, որի հետ ինքը կապ չունի: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ օգոստոսի 7-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչի որոշմամբ ձերբակալվել էր 20-ամյա Մուշեղ Մխիթարյանը, ով կասկածվում էր օգոստոսի 5-ին Երևանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքի բնակչուհի, «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանին առանձակի դաժանությամբ սպանելու մեջ:

Նյութի աղբյուրը՝ shamshyan.com