տուն Քաղաքական Հայաստան 580 միլիոն դրամը 14 ամսվա ընթացքում տրամադրվել է 132 պատգամավորի, մենք չենք...

580 միլիոն դրամը 14 ամսվա ընթացքում տրամադրվել է 132 պատգամավորի, մենք չենք վախեցել խոստովանել, որ սա արդարացված քայլ է․ Արարատ Միրզոյան

106
0
Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների տեղակալները, աշխատակազմի ղեկավարի տեղակալներն այլևս չեն օգտվում ծառայողական ավտոմեքենաներից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ծառայողական մեքենանների քանակին։

Լրագրողների այն հիշեցմանը, որ նախկինում ընդդիմադիիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր  ելույթում հիացմունքով էր խոսել Դանիայի խորհրդարանի մասին, որտեղ ծառայողական ավտոմեքենայից օգտվում է միայն խորհրդարանի խոսնակը և հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը չի հետևում Դանիայի օրինակին, Միրզոյանը պատասխանեց․

«Ցավոք սրտի դուք ամբողջովին չեք հետևել հեղափոխությունից և ընտրություններից հետո, այդ համատեքստում  տեղի ունեցած  փոփոխություններին։ Մեծ հաշվով, ապագայում պետք է հասնել իրավիճակի, որ միայն խոսնակն օգտվի ծառայողական ավտոմեքենայից, բայց հիմա հարցը պետք է  դիտարկել իշխանության ճյուղերի հակակշռումների համատեքստում, որովհետև կա կարծիք, որ այդպիսի բաները համամասնորեն պետք է արվեն օրենսդիր, դատական, գործադիր իշխանություններում, որպեսզի թեկուզ նշանային հարթության վրա իշխանության որևէ ճյուղի հեղինակությունը մյուսի հաշվին չընկնի կամ չգերազանցի»։

Միրզոյանը կրկին նշեց, որ այս ընթացքում ծառայողական մեքենաների թվի կրճատում է եղել՝ 11 հանձնաժողովների նախագահների տեղակալների և Աժ աշխատակազմի ղեկավարի 3 տեղակալների ծառայողական մեքենաները կրճատվել են։ Վեևջինիս խոսքով դա քիչ թիվ չէ։

Խոսելով մեկ տարում,  ընդհանուր՝ 580 միլիոն դրամ պարգևավճարների մասին՝ Միրզոյանն ասաց․

«580 միլիոն դրամը 14 ամսվա ընթացքում տրամադրվել է 132 պատգամավորի։  Կոպիտ մաթեմատիկական հաշվարկով,  խոսքերը վերաբերում է ամսական 240 հազար դրամին։ Կարող ենք դա համարել հարկի, կամ՝ անհարկի, այստեղ քաղաքական դիրքորոշման հարց է: Մենք չենք թաքցրել մեր համոզմունքը և չենք վախեցել խոստովանել, որ սա արդարացված քայլ է: Ես մաթեմատիկական հաշվարկ արեցի, որպեսզի ցրենք այն թյուր կարծիքը, որ մեծ միլիոնների մասին է խոսքը»:

Խոսելով  իր պարգևավճարի մասին  Միրզոյանն ասաց, որ այն կազմում է աշխատավարձի 30 տոկոսը:

infocom.am