տուն Լուրեր Բլոգ Համոզել են հրաժարվել պաշտպանից և դատապարտել երեք տարվա ազատազրկման. բաց նամակ ՄԻՊ-ին

Համոզել են հրաժարվել պաշտպանից և դատապարտել երեք տարվա ազատազրկման. բաց նամակ ՄԻՊ-ին

220
0

timthumb

Ներկայացնում ենք 2016 թ. հուլիսին Խորենացի փողոցից բերման ենթարկված Գագիկ Մելիքյանի հետագա ճակատագիրը, որում կոչ է արվում պատկան մարմիններին արձագանքել նամակում բարձրաձայնվող խնդիրներին.

Նամակը ներկայացնում ենք ստորև՝

Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Անահիտ Պետրոսյանից. 

Որդիս Գագիկ Վարդանի Միքայելյան՝ ծնված 15.11.1984 թ. Ք. Երևան ամուսնացած, խնամքին երկու անձ (կինը և երկու տարեկան դուստրը (Լուսանկարում — Zham.am)), նախկինում չդատապարտված, աշխատում էր Ա. Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոցում որպես պատմության ուսուցիչ,՝ 2016 թ. հուլիսի 25-ին ձերբակալվել էր Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով: Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ ձերբակալման հենց սկզբից խախտվել էր որդուս բոլոր իրավունքները:

Նրան համոզել են, որ հրաժարվի պաշտպան ունենալու իր իրավունքից նշելով, որ «պաշտպանը ավելորդ գլխացավանք է, ոչինչ չի փոխելու, ավելի լավ է գրես, որ քարեր ես նետել ոստիկանների ուղղությամբ և 72 ժամ կմնաս ՁՊՎ-ում ու կգնաս տուն»: Որդիս մտածելով, որ ոստիկանը նրան չի խաբում հրաժարվում է պաշտպան ունենալու իր իրավունքից և գրում, որ այո ես քարեր եմ նետել:

2016 թ. հուլիսի 27-ին դատարանը ապօրինաբար Գագիկի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառում կալանավորումը և նրան տեղափոխում են «Նուբարաշեն» ՔԿՀ: Սկսվում է մի շինծու դատավարություն, որի ժամանակ նորից հայտնվում է ոստիկանի նման մի «բարի» մարդ և խորհուրդ է տալիս, որ Գագիկը արագացված դատաքննություն ունի և դատարանը մեղմ կվերաբերվի նրան կազադի դատարանի դահլիճից կամ կվճռի, որ ազատազրկումըպայմանականորեն չկիրառվի, քանի որ, նա տան միակ կերակրողն էր և չունի քրեական անձյան, հատկապես երբ քար նետելը քրեորեն պատժելի հանցանք չի և նրա նկատած քարից ոչ ոք չի տուժել և չէր կարող տուժել: Սակայն, Կենտրոն դատարանը Գագիկին ազատազրկեց երեք տարի ժամկետով:

Դատարանը այդ վճիռը կայացրել է առանց հաշվի առնելով մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ: Նախ այն, որ քար տենելը հանցագործություն չէ, Գագիկի գործողություններում բացակայում է հանցակազմը Գագիկ Միքաելյանը ունի ընտանիք և իր խնամակալության տակ են գտնվում կինը և երկու տարեկան դուստրը: Նախկինում աշխատել էր ԳԱԱ պատմության ինստիտուտում, որի տնօրեն Ա. Մելքոնյանի կողմից դատարան էր ներկայացվել դրական բնութագիր: Գագիկը ապրիլյան քառօրյա պատերազմին թողնելով իր ընտանիքը բախտի քմահաճույքին՝ կամավոր մեկնել էր Արցախ դատարանըհաշվի չառավ նաև կամավորական ջոկատի հրամանատարի կողմից տրված դրական բնութագիրը, ինչպես նաև դպրոցի տնօրենի կոլեկտիվի և Խաչիկ գյուղի գյուղապետի դրական բնութագիրը:

Ուզում եմ ավելացնել, որ որդիս ունի երիկամների լուրջ խնդիր և նրա անազատազրկման մեջ մնալը միայն բացասական ազդեցություն է ունենում որդուս առողջության վրա: Մի քանի անգամ Ձեզ և տարբեր կառույցների դիմել ենք այս խնդրով, բայց ամեն անգամ բացասական պատասխան ենք ստացել:

Հույս ունենք, որ գոնե այս նամակը Դուք կկարդաք և կմիջնորդեք, որ Գագիկ Միքայելյանի նկատմամբ վերաքննիչ դատարանը մեղմ վերաբերվի և նա իրեն տրված պատիժը պայմանականորեն կրի ազատության մեջ:
Կանխավ շնորհակալություն