տուն Քաղաքական Միջազգային Սահմանապահները արգելել են սովետական խորհրդանիշներով ռուսական գնացքի մուտքը Լիտվայի տարածք

Սահմանապահները արգելել են սովետական խորհրդանիշներով ռուսական գնացքի մուտքը Լիտվայի տարածք

110
0

pic_5c0cffd4e5666854c7f5823cee1a0c1a

Լիտվացի սահամանապահները հրաժարվել են իրենց տարածք թողնել ռուսական գնացքը, որը մեկնում էր Կալինինգրադի շրջան: Բանն այն է, որ գնացքի վագոնների պատուհաններից կախված են եղել սովետական խորհրդանիշներով պաստառներ, ինչը Լիտվայում արգելված է: Այս մասին հաղորդում է Delfi.it-ն:

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը: Գնացքը կոչվում էր «Հիշողությամբ գնացք»: Նրանով երթևեկում էին ուսանողներ և աշակերտներ, հասարակական կազմակերպությունների և շարժումների ակտիվիստներ: Այս ակցիա նվիրված էր Լենինգրադի ազատագրման 70-ամյակին:

Լիտվացի սահմանապահները պահանջել են, որպեսզի հանվեն այդ պաստառները, որոնց վրա պատկերված են եղել հայրենական պատերազմի շքանշաններ և գեորգիևյան ժապավեններ: Այն բանից հետո, երբ պահանջը կատարվել է, գնացքը շարունակել է իր ընթացքը: