տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ինչպես ներկել Զատկի հավկիթը բնական ներկերով

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ինչպես ներկել Զատկի հավկիթը բնական ներկերով

1610
0

krashenye-sheluhoj

Վառ, գույնզգույն  զատկական հավկիթները թե տոնական սեղանի զարդարանք են և թե Զատկի ծիսական նվեր: Չէ՞ որ ձուն համարվում է նորացվող կյանքի խորհրդանշան:

Ըստ եկեղեցական ավանդության` հավկիթը հարկավոր է ներկել Զատկի նախօրեին` Ավագ հինգշաբթի, այն օրը, երբ ընդունված է տանը մաքրություն անել, լողանալ, սափրվել, մազերը  կտրել:

Քրիստոսի Հարության տոնին` Զատկին, բոլոր տանտիրուհիները հավկիթ են ներկում: Ոմանք օգտագործում են քիմիական ներկեր և հատուկ սինթետիկ թաղանթներ, իսկ մյուս մասը նախընտրում է բնական ներկերը, քանի որ դրանք ավելի անվտանգ են առողջության համար: Հատկապես եթե տանը երեխաներ կան, ապա նախապատվությունը պետք է տալ  միայն  բնական ներկերին` սոխի  կճեպին, ճակնդեղի  հյութին, քրքումին և այլն: Չէ՞ որ ներկերը կարող են թափանցել հավկիթի մեջ և ընկնել երեխայի  օրգանիզմ:

Եվ այսպես, ներկում ենք Զատկի հավկիթը. փոքրիկ  խորամանկություններ

Հավկիթը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, այլ ոչ թե սառնարանից անմիջապես հանված, այլապես կարող է խաշելիս ճաքել: Որպեսզի ներկը հավասարաչափ նստի, նախքան ձուն խաշելը այն լվացեք, կարելի է նաև` աման լվանալու հեղուկով, որպեսզի ճարպի շերտն անցնի, ապա սրբեք սպիրտով: Իսկ որպեսզի  խաշելիս չճաքի, խաշելիս ջրին ավելացրեք 1-2 ճաշի գդալ աղ:

Եթե ուզում եք, որ ներկելուց հետո հավկիթները  փայլեն, ներկից հանելուց հետո չորացրեք, ձեթ քսեք և բնական կտորով շփեք:

Սոխի կճեպով հավկիթը ներկելը ամենահայտնի ու պարզ միջոցն է: Ներկը պատրաստվում է այսպես. կաթսայի  մեջ  լցրեք սոխի  կճեպ (որքան շատ` այնքան լավ) և  ջուր լցրեք: Թողեք կես ժամ, որից հետո եռալուց հետո մեղմ կրակի  վրա մոտ 30-40 րոպե եփեք: Թողեք եփուկը լրիվ հովանա. այն արդեն պատրաստ  է: Ապա հավկիթը դասավորեք սոխի կճեպի հյութով ամանի  մեջ և եռալուց հետո 7-10 րոպե եփեք:

Կարելի  է այս փուլը բաց թողնել և հավկիթը միանգամից դնել սոխի կճեպով և  ջրով կաթսայի մեջ, սակայն այս դեպքում ներկված հավկիթի գույնն այնքան հագեցած չի լինի: Եվ հետո. եթե ցանկանում եք  կատարյալ հարթ մակերևույթ ստանալ, եփուկը  պետք է քամել և հավկիթը խաշել առանց սոխի կճեպի «մաքուր» հեղուկի մեջ: Ուզում եք հագեցած գույն` ուրեմն ավելի  շատ սոխի կճեպ, և պատրաստ լինելուց հետո թողեք մնա եփուկի  մեջ, մինչև ցանկալի գույնը ստանալը:

Մեզանում կարմիր գույն ստանալու համար տարածված  է նաև տորոնի արմատով ներկելը: Այս դեպքում նույնպես` որքան շատ տորոնի արմատ, այնքան հագեցած  գույն (մոտավորապես այս հաշվարկով` 30 հավկիթի համար առնվազն 3 կապ): Տորոնի արմատով ներկելու սկզբունքը նույնն է, ինչ սոխի կճեպի դեպքում:

Այնպիսի բնական ներկի շնորհիվ, ինչպիսին ճակնդեղն է, ձուն ձեռք է բերում կարմրի  տարբեր երանգներ` նուրբ վարդագույնից մինչև մուգ բորդո: Սա կախված  է այն ժամանակահատվածից,  որի ընթացքում ձուն կթողնեք ճակնդեղի հյութի մեջ, ինչպես նաև հյութի խտությունից:

LPO8qfoz

Եղանակ 1

Վարդագույն հավկիթ ստանալու համար պինդ խաշած հավկիթը դրեք թարմ քերած  ճակնդեղի հյութի մեջ: Եթե հավկիթները հյութով թասի մեջ գիշերը թողնեք սառնարանում, ապա դրանք ավելի մուգ բորդո երանգ կունենան:

Եղանակ 2

Մաքրեք 2-3 ճակնդեղ, խոշոր քերիչով անցկացրեք և վրան ավելացրեք մի փոքր  ջուր: Ավելացրեք 1 թեյի գդալ քացախ և եռացրեք 5-10: Եփուկի  մեջ դրեք պինդ խաշած հավկիթը: Որքան երկար մնան եփուկի  մեջ, այնքան լավ կներկվեն:

Եղանակ 3

Ճակնդեղը մաքրեք և մանր քերիչով անցկացրեք, որպեսզի ստացվի խյուս: Այդ խյուսով շփեք պինդ խաշած հավկիթը: Որքան երկար մնան ճակնդեղի մեջ, այնքան հագեցած  և  մուգ գույն կստացվի:

Եղանակ 4

Ամենախնայող եղանակը հավկիթը ճակնդեղի  հետ խաշելն է: Այսպես, հավկիթը ներկվում է, իսկ ճակնդեղը կարելի է օգտագործել աղցան պատրաստելու համար:

Շարունակելի