տուն Տնտեսական $5000-անոց Օպելներն ու Մերսեդեսները կթանկանան 2-3 անգամ՝ ՄՄ անդամակցությունից հետո

$5000-անոց Օպելներն ու Մերսեդեսները կթանկանան 2-3 անգամ՝ ՄՄ անդամակցությունից հետո

194
0

Opel_Astra_front_20080306

Ավելի քան 1000 ավտոներկրողներ մտահոգված են, որ Մաքսային միության անդամակցությունից հետո կարող են զրկվել իրենց աշխատանքից ու ապրուստի միջոցից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, փոխնախագահ Միշա Հովհաննիսյանը և ավտոներկրող Արայիկ Բերակչյանը:

Տ. Հովհաննիսյանի խոսքով՝ 2006-ին Ռուսաստանը որոշեց, որ 2014-ի հունվարի մեկից դրսից ներմուծվող մեքենաների մաքսային վճարները կտրուկ աճելու են: Այսինքն, ըստ բանախոսի, Ռուսաստանը 8 տարի ժամանակ տվեց իր ձեռներեցներին: Սակայն մեր դեպքում, Տ. Հովհաննիսյանի խոսքով, անորոշություն է և չի բացառվում, որ 7-8 ամիս հետո հանկարծ պարզվի, որ Մաքսային միության մեջ չմտնող երկրներից (օրինակ՝ Վրաստանից) ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը շատ են աճելու:

Այսպես, ըստ բանախոսի, մեր շուկայում այժմ 5-5.5 հազար դոլարով վաճառվող «Օպել Աստրա»-ներն ու «Մերսեդես»-ները մաքսազերծվում են միջինում 1200 դոլարով: Եթե այս տարվա հունվարի 1-ց Ռուսաստանում գործող կանոները մտցվեն նաև Հայաստանի համար, այդ 1200-ի փոխարեն ստիպված կլինեն վճարել 6-9 հազար դոլար (մաքսազերծման համար): Արդյունքում մեքենան մեր շուկայում կարժենա 10-15 հազար դոլար: Նման գնով մարդիկ պարզապես չեն գնի մեքենաներ: Ընդ որում՝ դա վերաբերում է նաև անհատներին, ովքեր սեփական օգտագործման համար կփորձեն մի որևէ մեքենա (ոչ ռուսական) ներմուծել: