Անգամ 50 տարի անց, առաջին դասարանցիների հուզմունքը սրտներում, իրենց առաջին դասարան մտան Երևանի Ն. Կ. Կրուպսկայայի անվան թիվ 19 դպրոցի 1973-1974 ուսումնական տարվա 10-րդ «գ» դասարանի շրջանավարտները: «50 տարի անց կրկին առաջին դասարան» ֆորմատով միջոցառում էին կազմակերպել շրջանավարտները` նվիրված դպրոցն ընդունվելու 50-րդ և ավարտելու 40-րդ տարեդարձին:
50 տարի անց առաջին դասարանցիները հիշեցին իրենց դասավանդած բոլոր ուսուցիչներին, իրենց արած չարաճճիությունների և դպրոցականների համար ամենասիրելի ավանդույթի՝ «դասերից թռնելու» մասին: Ներկա-բացակա արեց դպրոցի ներկայիս տնօրենը: Պարզվեց, որ այնուամենայնիվ բացականեր կան հարգելի պատժառով: Դասն անցկացրեց քիմիայի ուսուցչուհին: Դասարանից Խաչատուր Երանոսյանի և Հարություն Թորոսյանի համար պահվեց մեկ րոպե լռություն: Նրանց փոխարեն եկել էին իրենց երեխաները: Մի քանի բացականեր գտնվում էին ԱՄՆ-ում և նրանց հետ կապ հաստատեցին սկայպի միջոցով:
Հանդիպման կազմակերպիչները կազմել էին նաև իրենց ֆոտոալբոմը՝ առաջին դասարանից մինչև ներկայիս օրերի: Գեղեցիկ ժպիտներով ու չզսպած հուզմունքով նախկին աշակերտները նայում էին իրենց նկարները և սուզվում հիշողությունների գիրկը: Հանդիպումից հետո գնալու էին ռեստորան՝ նշելու իրենց դպրոցն ընդունվելու 50-ամյակը: