РЕН ТВ-ի ձեռքն է ընկել Մոսկվայի ԳՈՒՄ-ում iPhone 7 սմաթֆոնի համար հերթի հրմշտոցի տեսագրությունը: Մի քանի հարյուր մարդ էին եկել «7-րդ» սմարթֆոնի համար:
Ոմանք իսկական հիստերիա են բարձրացրել՝ իմանալով, որ օնիքսի գույնով մոդելներ ընդհանրապես չեն բերել: Այս գույնն ամենասպասվածն էր` սև փայլուն այֆոնը վերջին անգամ արտադրվել է 2008 թվականին, երբ թողարկվեց 3G մոդելը:
Հերթ կանգնածներն իրենց տեղերը վաճառել են խելագար գներով՝ երիտասարդը հերթում իր երկրորդ տեղը վաճառել է 50 հազար ռուբլով: