տուն Քաղաքական Միջազգային 50-ամյա լարախաղացն անցել է Սենայի վրայով (տեսանյութ)

50-ամյա լարախաղացն անցել է Սենայի վրայով (տեսանյութ)

90
0

3746029_q08b1987-new

Փարիզում 50-ամյա լարախաղաց Դենի Ժոսլենը անցել է Սենայի վրայով 25 մետր բարձրության վրա ամրացված լարի օգնությամբ։ Այս մասին հաղորդում է Global News-ը։ Շինարարական կռունկների միջոցով ամրացված լարի երկարությունը եղել է 150 մետր։

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ժոսլենը հատում է Ֆրանսիայի գլխավոր գետը։ Աուստերլիցի երկաթուղային կայարանի մոտ կայանալիք միջոցառման մասին նախապես էր հայտնի, այդ պատճառով այստեղ հավաքվել էին հազարավոր մարդիկ։ Անցման պրոցեսը տևել է ընդհանուր առմամբ 30 րոպե։