ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունենում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
Նախարար Հարությունյանը ներկայացրել է, որ նոր նախակրթարաններ են կառուցվում 8 մարզերում, ընդհանուր թվով 18 նախակրթարան. «Ձևավորելու ենք յուրաքանչյուր քաղաքացու ուղին, 3 տարեկանից»:
Վարչապետը հավելել է` կարևոր է նաև մայրերի աշխատանքի հնարավորություններն ապահովելու համար, ապա հարցրել, թե քանի տոկոսն են նախակրթական տարիքի երեխաների, որ հաճախում են մանկապարտեզ:
Արայիկ Հարությունյանը պատասխանել է, որ 38 տոկոսն է, ինչը Փաշինյանը շատ ցածր է համարել,
Արայիկ Հարությունյանը նշել է, որ դրանում ներառված չէ մասնավոր մանկապարտեզներ հաճախող երեխաների թիվը:
Նախարարը վստահեցրել է, որ եթե այդ տեմպով գնան, իրենց գնահատմամբ՝ 5 տարի հետո կունենանք ավելի քան 70 տոկոս նախադպրոցական հաստատություն այցելող երեխաներ: