Ռուսական բանակը կհամալրվի 5-րդ սերնդի Sukhoi PAK FA Т-50 կործանիչներով 2016թ.-ից՝ ինչպես սպասվում էր: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում կատարելով ՌԴ ՌՕՈւ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևին:
«Ավիացիան ապրում է, յուրաքանչյուր տարի աճում է ինքնաթիների թիվը, աճում է նրանց հնարավորությունները: Առայժմ ստանում ենք 4++ սերնդի կործանիչներ, իսկ հաջորդ տարվանից կսկսենք ստանալ 5-րդ սերնդի Т-50, որը ոչնչով չի զիջում ամերիկյան F-22-ին, իսկ որոշ ցուցանիշներով՝ անգամ գերազանցում է», — նշել է նա:
Բոնդարևը նշել է, որ այժմ ռուսական ՌՕՈւ-ը հիմնական շեշտը դնում են SU-30SM և SU-35S կործանիչների, ինչպես նաև SU-25 գրոհայինների վրա: