Ռուսական Hellomagazine հրատարակությունը ներկայացրել է 5 պատճառ Երեւան այցելելու համար:
Առաջին պատճառը քաղաքի ճարտարապետությունն է:
«Երևանը հակոտնյա ճարտարապետության քաղաք է, որը բացատրվում է իր հին պատմությամբ: Երևանում մուգ քարերով շենքերը գտնվում են վարդագույն տուֆից կառուցված շենքերի հարևանությամբ, իսկ ժամանակակից ապակե բիզնես կենտրոնները վեր են հառնում քանդման ենթակա տների ֆոնին»,- գրում է աղբյուրը:
Երկրորդ պատճառը քաղաքում հնչած տարբեր ոճերի երաժշտությունն է՝ ջազ, Շառլ Ազնավուր, Քանիե Ուեսթ և System of a Down:
Ամսագրի վարկածով` երրորդ պատճառը ուտելիքն է. «Խոհանոցը հիանալի կերպով արտացոլում է իր բնակիչների բնավորությունը` այն նույնչափ բազմակողմանի և հակասական է, որը հարգանքի տուրք է մատուցում ավանդույթներին և չի հրաժարվում ժամանակակից գաստրոնոմային միտումներից»:
Չորրորդ պատճառը կոնյակն է. «Չէ՞ որ կոնյակն այս երկրի համար է. հասարակ խմիչք չէ, այլ մշակույթի և պատմության մի մաս»:
Հինգերորդ պատճառը Երևանից ոչ հեռու գտնվող վայրերն են, որտեղ յուրաքանչյուր զբոսաշրջիկ կյանքում մեկ անգամ պետք է այցելի՝ Խոր Վիրապ, Սևան, Գառնի և Գեղարդ: