տուն Արցախ 5 դաս, որ քաղեցինք քառօրյա պատերազմից. Ռիչարդ Կիրակոսյան

5 դաս, որ քաղեցինք քառօրյա պատերազմից. Ռիչարդ Կիրակոսյան

202
0

richard

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ քառօրյա պատերազմի «զոհերը» եղան  հրադադարի ավարտն ու դիվանագիտական գործընթացի դադարեցումը:

«Նույնիսկ ներկայումս գործող կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը չի նշանակում՝ վերադարձ հրադադարի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը:

Նա առանձնացրեց 5 կարևոր դասեր, որոնք քաղվել են այս ընթացքում: «Առաջինն այն է, որ բավական քիչ լծակներ գոյություն ունեն, որոնք կարելի է գործադրել՝ թույլ չտալով Ադրբեջանին վերսկսել ռազմական գործողությունները, երկրորդը՝ Ադրբեջանի ռազմավարությունը, որ պետք է գրավել եւ պահել  նոր տարածքներ, երրորդը՝ առաջացել է նոր համատեքստ՝ այս ամբողջ իրավիճակի հետ առնչվող, չորրորդը՝ մեր ներքին իրավիճակին առնչվող դաս է: Հաշվի առնելով այն վտանգը, որի առաջ կանգնած ենք, պետք  է  նկատել՝ հասարակության կոռումպացվածությունն ու թափանցիկության բացակայությունը ավելի շատ են վտանգում մեր հասարակությունը, իսկ վերջինը՝ արտաքին գործոնների հետ է առնչվում, որը վերաբերում է Ռուսաստանի կողմից, այսպես ասած,դավաճանությանը, քանի որ ՌԴ-ն դիտարկվում է, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր»:

Քաղաքագետը, բացի քաղված դասերից, թվարկեց նաեւ հինգ կարևոր քայլեր, որոնք պետք  է առաջիկայում ձեռնարկել:

«Առաջինը՝ ՀՀ-ում պաշտպանական համակարգի բարեփոխումների խորացումն է, խոսքը թե որակի, թե քանակի մասին է, երկրորդ առաջարկս, որի մասին խոսել եմ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ, այն է, որ Լեռնային Ղարաբաղը, հանդիսանալով հակամարտության հիմնական կողմ, պետք է հանդես գա նաեւ բանակցությունների կողմ, որպեսզի ավելի խորը դիվանագիտական գործընթացներ տեղի ունենան, երրորդ քայլը, որի անհրաժեշտությունը տեսնում եմ, այն է, որ ԵԱՀԿ-ն պետք է մշտական կրակի դադարի մոնիտորներ տեղակայի այդ ամբողջ տարածքում, չորրորդ քայլը ավելի պակաս հանդուրժողական լինելն է; Այստեղ խոսքն այն մասին է, որ մենք չպետք է հանդուրժենք կրակի ահագնացող խախտումները; Վերջին քայլն էլ պետք  է ձեռնարկվի Հայաստանի կառավարության կողմից, այն  վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների վերանայմանը, կա ճգնաժամ, որը պետք է հաղթահարվի: Այստեղ խոսքը արևմտամետ կամ ռուսամետ լինելու մասին չէ, այլ՝ հայամետ: ՀՀ-ն չպետք է հեշտությամբ ենթարկվի արտաքին ուժերին»,- եզրափակեց Ռիչարդ Կիրակոսյանը: