տուն Լուրեր 5 ավտոմեքենաներ արգելափակվել են ձնակոյւտի ու ձեխակույտի մետ

5 ավտոմեքենաներ արգելափակվել են ձնակոյւտի ու ձեխակույտի մետ

73
0

07.12.34

Մարտի 2-ին, ժամը 03.01-ին ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի 15 UU 188 համարանիշի  ավտոմեքենան խափանվել է եւ չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ2 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 129-րդ կմ-ի մոտակայքից ավտոմեքենայի վարորդ Զ. Բ.-ին տեղափոխել են Վայք քաղաք:

***

Մարտի 1-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք-Գագարին ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Հոնդա» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հ. Ա.-ին պատկանող «Հոնդա» մակնիշի 777 ZO 71 պետհամարանիշի եւ Հ. Թ.-ին պատկանող «Ֆորդ» մակնիշի 34 PL 768 պետհամարանիշի ավտոմեքենանները:

***

Մարտի 1-ին, ժամը 19.51-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈւԱԶ» մակնիշի (վարորդ Ա. Խ.) առանց պ/հ ավտոմեքենան:

***

Մարտի 1-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան քաղաքի «Մաշտոցներ» եկեղեցու մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԲՄՎ» մակնիշի (վարորդ Դ. Հ.) 16 DV 006 պետհամարանիշի ավտոմեքենան: