տուն Լուրեր 5 ամսում 115 դեռահասի հղիության դեպք` Ստամբուլի հիվանդանոցում

5 ամսում 115 դեռահասի հղիության դեպք` Ստամբուլի հիվանդանոցում

15
0

Ստամբուլի Քյուչուքչեքմեջի Քանունի Սուլթան Սուլեյմանի անվան բժշկական կենտրոնում 5 ամսվա ընթացքում անչափահաս աղջիկների հղիության 115 դեպք է գրանցվել: Դեռահաս հղիներից 38-ը 15-ից ցածր տարիքային խմբում են գտնվում: 115-ից 39-նն էլ Սիրիայից Թուրքիա տեղափոխված փախստականներ են:

Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ հիվանդանոցի ղեկավարությունը, անտեսելով օրենքի պահանջը, այդ դեպքերից որևէ մեկի մասին հաղորդում չի տվել իրավապահ մարմիններին:

Այս մասին հաղորդում է տվել հիվանդանոցի աշխատակիցներից մեկը, որը հիվանդանոցի գրանցամատյաններում փնտրելիս է եղել մի անչափահաս հղիի տվյալներ ու նկատել, որ դրանք բացակայում են այդտեղից: Այնուհետև 5 ամսվա կտրվածքով գրանցամատյաններն ուսումնասիրած աշխատակիցն այնտեղ որևէ անչափահաս հղիի տվյալ չի գտել: Աշխատակիցն այդ թեմայով հարցում է ներկայացրել հիվանդանոցի ղեկավարությանը, սակայն արձագանք չստանալով՝ տեղեկացրել է իրավապահ մարմիններին:

Նշվում է, որ հիվանդանոցի ղեկավար կազմի որոշ անդամներ կարող են դատապարտվել քրեական օրնեսգրքի «հանցանքի մասին իրավապահ մարմիններին չտեղեկացնելու» հոդվածով:

Աղբյուր`    Ermenihaber.am