«5-րդ ալիքի» «Հայլուր» լրատվականը հուլիսի 11-ի 18:30-ի թողարկման ժամանակ ««Փաշինյանի կառավարությունը լավ չի աշխատել». սոցհարցումներ» վերնագրով ռեպորտաժ է հրապարակել՝ հայտնելով, որ ըստ սոցհարցումների՝ կառավարությունը կորոնահամաճարակի ժամանակ լավ չի աշխատել:
«Եթե դուք էլ եք կարծում, որ կորոնահամաճարակի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը լավ չի աշխատել ու այս ընթացքում մատը մատին գրեթե չի տվել՝ մարդկանց ու բիզնեսին օգնելու համար, ուրեմն դուք մենակ չեք, մենակ չեք: Սոցհարցումների մասնակցած 60 տոկոսը ևս այդպես է մտածում»,- ասել է ռեպորտաժի հեղինակ Լիլիթ Մուրադյանը:
Նա նշել է, որ նյութի աղբյուրն է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի, «Թրանսփարենսի ինթերնեշնլի» և USAID-ի համատեղ կատարած հետազոտությունը:
Ու թեև այս կառույցները միասին իսկապես հետազոտություն են իրականացրել, նյութում ներկայացված գրեթե ողջ տեղեկատվությունը կապ չունի դրա հետ, համատեքստից դուրս է և խիստ մանիպուլյատիվ:
«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է ռեպորտաժում տեղ գտած փաստական սխալները և մանիպուլյացիաները:
Ի՞նչ հետազոտության մասին է խոսքը
Որպես հետազոտության համատեքստ՝ հեղինակ Լիլիթ Մուրադյանը ներկայացնում է կորոնավիրուսով ստեղծված իրավիճակը: Ըստ նրա՝ մարդիկ խիստ դժգոհ են կառավարության քայլերից, բողոքի մեծ ալիք է աճում, իսկ 2018 թվականի հեղափոխությունից սպասումները արդարացված չեն:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: