Փետրվարի 19-ին լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և արդեն 11-րդ տարին է, որ այդ օրն ընդունված է գիրք նվիրել մեկմեկու:
AraratNews.am-ը ներկայացնում է հայ հայտնիների կողմից խորհուրդ տրվող 5 լավագույն գրքերի ցանկը:
Ձեզ ենք ներկայացնում այն հինգ գրքերը, որոնք խորհուրդ է տալիս ընթերցել մասնագիտությամբ հոգեբան, գործունեությամբ դերասանուհի Ժաննա Բուտուլյանը.
Միխայիլ Լաբկովսկի. «Ուզում եմ և կլինեմ: Ընդունեմ ինքս ինձ, սիրեմ կյանքը և երջանիկ կդառնամ»
Օնորե դը Բալզակ. «Շագրենի կաշին»
Ուիլիամ Յանգ. «Խրճիթը»
Էրիխ Ֆրոմ. «Լի՞նել, թե՞ ունենալ»
Ռուփի Քաուր. «Կաթ և մեղր»
AraratNews.am-ի հետ զրույցում Ժաննա Բուտուլյանը նշեց, որ դասական գործեր նույնպես շատ է սիրում և կընդգրկեր իր նախընտրած գրքերի թոփ հնգյակում, բայց քանի որ դասական ստեղծագործություններից շատերին ծանոթանում ենք դպրոցում ու համալսարանում, Ժաննան որոշեց ներկայացնել համեմատաբար չհանդիպող և հազվագյուտ գործերը: