Տեխասում 5-ամյա տղան անզգուշաբար կրակել է իր վրա դայակի հրացանից` սպանելով ինքն իրեն: Ինչպես հաղորդում է NBS News-ը, տասնիննամյա դայակը ձերբակալվել է:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դայակը քնել է` կողքին թողնելով հրացանը: «Մարդն իրավունք ունի զենք գնել, սակայն դրա հետ մեկտեղ պետք է պարտականություն ստանձնի: Եթե դուք զենքը թողնում եք երեխայի կողքին, ապա դա հանցագործություն է»,- հայտարարել է այդ տարածքի շերիֆը: