![]() «Տեսնես ինչո՞ւ 700 միլիոն եվրոբոնդ վերցվեց 7 տոկոսով, որից 440 միլիոնն ուղղվելու է ռուսական 500 մլն դոլարի վարկի մարմանը, այն դեպքում, երբ ռուսական վարկը վերցվել էր իբրև արտոնյալ՝ 4 տոկոսով: 7 տոկոսանոց վարկով 4 տոկոսանոց վարկ փակելը մի քիչ անհասկանալի է: Այն ժամանակ գրեթե ջանք չէր խնայվում բարեբանելու ռուսական վարկի «սհաթի օրհնությունը», բայց, արի ու տես, Մաքսային միությունը կանխարգելեց այդ «սհաթի պյուռիոնումը» և այլ սհաթներ օրհնելու դռներ բացեց: Այսպիսի վարկային կառավարումը վերջում հանգեցնում է տոկոսային, նույնիսկ դեֆոլտային «պրոդուկտիվության»:
4,5 միլիարդ դոլար, այսինքն՝ ՀՆԱ-ի 46 տոկոս պարտք ունեցող երկիրը, որի տնտեսությունը բացառապես հիմնված է ներմուծման ու տրանսֆերտների վրա (տարեկան մի քանի միլիարդ դոլար տրանսֆերտ, իսկ ներմուծման ծավալները 3 անգամ գերազանցում են արտահանման ծավալներին), լուրջ բարդություններ է ունենալու վարկերի մարման առումով, որովհետև տնտեսության լոկոմոտիվը արդյունաբերությունն է:
Ճիշտ է, հարկեր-ՀՆԱ նորման աշխարհում սահմանված է 60 տոկոս, բայց այդ մշակողները դա արել են նորմալ տնտեսություն ունեցող երկրների համար, որոնք ունեն ինքնաբավության որոշակի ռեսուրսներ, իսկ մերոնք դա լուրջ են ընդունել ու անցել գործի:
ՀՀ քաղաքացիների մոտ էլ յուրօրինակ հակում է նկատվում վարկ վերցնելու. գրեթե բանկ չկա, որտեղ վարկառուների հերթ չլինի: Այսպիսի գործելաոճը կոչվում է «վերևի վարքաբանություն», երբ իշխանության վարքաբանական-գործառնական վիճակը հասարակության մոտ առաջացնում է ճարահատյալ վիճակ, որն այդ վիճակից դուրս գալու ձևը սկսում է երբեմն տեսնել նմանատիպ վիճակում գտնվող իշխանության վարքաբանությամբ: Դրա համար պետք է արտադրանք խթանել, ոչ թե սուպերմարկետ աճեցնել: Այնուամենայնիվ, հուսանք, որ մի օր կդադարենք վարկ վերցնելուց ու կդառնանք վարկատու երկիր»: |
տուն Լուրեր Բլոգ 4,5 միլիարդ դոլար, այսինքն՝ ՀՆԱ-ի 46 տոկոս պարտք ունեցող երկիրը լուրջ բարդություններ...