տուն Լուրեր 4+4+4 ձևաչափը միակն է, որը հնավորություն է տալիս ընդդիմությանը. Հրանտ Բագրատյան

4+4+4 ձևաչափը միակն է, որը հնավորություն է տալիս ընդդիմությանը. Հրանտ Բագրատյան

91
0

Hrant

ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ 4+4+4  ձևաչափը միակն է, որը հնավորություն է տալիս ընդդիմությանը Ընտրական օրենսգրքի հետ կապված առաջարկներ ներկայացնելու:

Արդյունավետ կլինի այս ձևաչափով քննարկումը, թե չէ՝ Բագրատյանը չի հստակեցնում, միայն նշում  է. «5 խոշոր դիտողություն ունենք, հավաքել ենք, 50 էր, դարձրել ենք 5»:

Araratnews.am-ի հարցին՝ պնդելո՞ւ են, որ այդ 5առաջարկներն էլ ընդունվեն, թե՞ մի մասն էլ ընդունվի, քննարկումն արդյունավետ կհամարեն, պատգամավորն ասաց՝ հստակ պատասխանել չի կարող. իշխանությունների հետ բանակցողը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն է, միայն նշեց՝ առանձնացրել են այդ 5 կետերը (ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակում, ընտրողների ցուցակների մաքրում, Ազգային ժողովի ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով՝ համապետական պարզ (փակ) համամասնական ընտրացուցակներով, բացառելով տարածքային ու վարկանիշային ցուցակների կիրառումը, ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրում, ընտրողների մատների թանաքոտում):

Դիտարկմանը, որ ընտրողների ստորագրված ցուցակներն, այնուամենայնիվ չեն հրապարակվի, Բագրատյանն ասաց՝ իշխանությունն ուրիշ բան է ասում:

«Իշխանությունն ասում է՝ համաձա՞յն եմ, որ տեսնեք, բայց կարող ենք այնպես անել, գաք էկրանի վրա տեսնեք: Վստահված անձը հնարավորություն է ստանում նայելու՝ ովքեր են քվեարկել: Ինձ պետք  է, որ իմ վստահված անձը տեսնի՝ քվեարկածների ցուցակները»,- նշեց Բագրատյանը:

Հիշեցնենք, որ վաղն Ազգային ժողովում կմեկնարկի 4+4+4  ձևաչափով քննարկում, որին կմասնակցեն իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչներ: