տուն Լուրեր Քաշաթաղից կամավորները մեկնում են սահման. լուսանկարներ

Քաշաթաղից կամավորները մեկնում են սահման. լուսանկարներ

126
0

քաշաթաղ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ:

Ապրիլի 2-ին Քաշաթաղի շրջանում նույնպես հանրակրթական և այլ դպրոցներում դադարեցվեցին դասերը, աշխատանքային հայտարարված շաբաթ օրը հիմնարկներում աշխատեցին միայն տղամարդիկ: «Շրջվարչակազմում սկսեց գործել քաղպաշտպանության օպերատիվ շտաբը՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ: Լսելով սահմանում իրավիճակի աննախադեպ իրադարձությունների մասին՝ շրջանի բոլոր համայնքներից հարյուրավոր կամավորներ եկան շրջկենտրոն և դիմեցին զինկոմիսարիատ՝ սահման մեկնելու և սատար կանգնելու սահմանապահ զինվորներին: Ողջ օրվա ընթացքում ՔՊ շտաբն ու զինկոմիսարիատն աշխատեցին ու աշխատում են արտահերթ ռեժիմով: Զինկոմիսարիատի աշխատակիցների հետ աշխատում էին նաև շրջվարչակազմի կառույցների աշխատակիցները, ուղեկցում սահման մեկնող մեքենաներին: Գիշերվա ընթացքում հանրապետության տարբեր պաշտպանական շրջաններ են մեկնել կամավորներ: Այժմ էլ զինկոմիսարիատի մոտ շատ են սահման մեկնել ցանկացողները»,- այս մասին տեղեկանում ենք Քաշաթաղի «Մերան» շրջանային պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջից:

Թեմային առնչվող այլ նյութերը` ստորև

ԼՂՀ-ի ողջ սահմանի երկայնքով ընթանում են մարտեր. Արծրուն Հովհաննիսյան 

Հայկական զինուժը ադրբեջանական ուղղաթիռ է խոցել

Երկու կողմերն էլ զոհեր ունեն. ՊՆ խոսնակ

Մարտական գործողությունները շարունակվում են. ՀՀ ՊՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա

Մարտունու պաշտպանական ուղղությամբ հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վ. Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել են

ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների հետ 

Եվրախորհրդարանի իսպանացի պատգամավորը դատապարտել է ադրբեջանական կողմի գործողությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման վերաբերյալ 

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է իր կորուստների մասին 

Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները (լուսանկարներ)

Գեներալ Մանվել Գրիգորյանը մեծ զորքով մեկնեց Արցախ