տուն Քաղաքական Միջազգային 42-ամյա Քեմերոն Դիազն ամուսնանո՞ւմ է

42-ամյա Քեմերոն Դիազն ամուսնանո՞ւմ է

123
0

58fa06643268ec7b11e94c9bf692f4d2

Արտասահմանյան մամուլում լուրեր են տարածվել հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիազի նշանադրության մասին։ Նրա մատնեմատին նկատվել է ադամանդներով մատանի, որը սովորական զարդ չէ։ Կասկածվում է, որ նրա ապագա ամուսինը Good Charlotte խմբի կիթառահար, 35-ամյա Բենջի Մեդենն է։

Լրագրողները եկել են այդ եզրահանգման, այն բանից հետո, երբ Դիազը իր սիրեցյալի հետ երկու միջոցառումների մասնակցեց՝ մատնեմատին կրելով հենց այդ մատանին։ Աստղը չի փորձել թաքցնել այդ զարդարանքը, այլ ընդհակառակը, բացեիբաց ցուցադրել է այն։ Մատանին կազմված է երկու դետալներից՝ մեկը ձեւավոր՝ մի քանի ադամանդներով, մյուսը՝ հասարակ օղակ է՝ առանց ավելորդ դետալների՝ ադամանդների մեծ քանակությամբ։