Այսօր Սոչիի «Լաուրա» կենտրոնում կայացել է բիատլոնի տղամարդկանց սպրինտը (10կմ)։
Համառ պայքարում մեկ վրիպումով հաղթանակ է տոնել նորվեգացի Ուլե Այներ Բյորնդալենը (24:33.5)։ Նորվեգացին դարձել է օլիմպիական խաղերի յոթակի չեմպիոն։ Ընդ որում, նորվեգացի անվանի մարզիկը այս արդյունքին հասել է 40 տարեկանում։
Երկրորդ հորզոինականը զբաղեցրել է ավստրիացի Դոմինիկ Լանդերտինգերը (24:34.8), երրորդ տեղում չեխ բիատլոնիստ Յարոսլավ Սոկուպն է (24:39.2)։
Այս մրցաշրջանի աշխարհի առաջատար ՝ ֆրանսիացի Մարտեն Ֆուրկադը վեցերորդն է։