տուն Քաղաքական Միջազգային 4 պայթյուն Թաիլանդում

4 պայթյուն Թաիլանդում

143
0

4

Թաիլանդի հարավում գտնվող Նարաթհիվաթ նահանգում պայթյունների հետևանքով 13 մարդ է տուժել, 2-ը` մահացել, հաղորդում է   Lenta.ru –ն:

2 ռումբ գործի են դրվել բուդդայական տաճարից ոչ հեռու, մեկը` գրասենյակային շենքի, իսկ 4-րդը` տեղի հեռախոսային ընկերության շտաբի մոտ: 4-ն էլ պայթել են կես ժամվա ընթացքում:

Նարաթհիվաթը երկրի մահմեդական հատվածում է գտնվում, որտեղ ավելի քան 11 տարի գործում է ընդհատակյա  անջատողական շարժումը: Այդ տարիների ընթացքում իրականացված ահաբեկչությունների հետևանքով ավեի քան 6,5 հազար մարդ է զոհվել: