տուն Լուրեր 4 օրում՝ 36 ՃՏՊ, 3 զոհ

4 օրում՝ 36 ՃՏՊ, 3 զոհ

107
0

ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 15-ից 19-ը հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 34-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 3 եւ թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք:

Բացահայտվել է գողության 24, խարդախության 12, գույքի դիտավորությամբ ոչնչացման 3, խուլիգանության 1, յուրացման եւ դրամանենգության 2-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ խուլիգանության 1-ական, գողության եւ խարդախության 8-ական դեպք։

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: