տուն Լուրեր 4-ամյա աղջնակի վիճակը, ում մայրը սնդիկով թունավորել էր, միջին ծանրության է. Armtimes.com

4-ամյա աղջնակի վիճակը, ում մայրը սնդիկով թունավորել էր, միջին ծանրության է. Armtimes.com

128
0

tunavorum4-ամյա աղջիկը, որին մայրը երեկ թունավորել էր, Մասիսի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Թունաբանական կլինիկիա: ԿլինիկայիցArmtimes.com-ի հարցին ի պատասխան ասել են, որ երեխայի վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրա կյանքին վտնագ չի սպառնում:

Մոր տված սնդիկի օքսիդից այրվել է երեխայի ստամոքսը, կերակրափողը, բերանի խոռոչը: Բժիշկի խոսքով աղջնակը բավականին ակտիվ է եւ 2 օրից դուրս կգրվի կլինիկայից:

Երեխայի մայրը՝ 35-ամյա Շուշանիկ Թումանյանը Մասիսի ԲԿ-ից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, նրա կյանքին եւս վտանգ չի սպառնում: