«Մեր տնտեսության համար, որպեսզի կարողանանք բարելավել մեր սոցիալական ցուցանիշները, պետք է առնվազն 4-4,5 տոկոս տնտեսական աճ ունենանք: Դրանից բարձր տնտեսական աճը, բնականաբար, տանելու է նրան, որ մենք ավելի արագ ենք գնալու բարելավման: Երկու տարի մենք ունեցանք շոկ, շոկից հետո պետք է բարելավենք տնտեսության վիճակը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը:
Հիշեցնենք՝ Արամյանն արդեն երկու շաբաթ է՝ նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար:
Մանրամասները՝ տեսանյութում: