տուն Հասարակություն 4-րդ հարկից ընկած երեխան գիտակցության չգալով մահացել է

4-րդ հարկից ընկած երեխան գիտակցության չգալով մահացել է

262
0

Գյումրիում՝ 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան գիտակցության չգալով մահացել է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի խոսնակ Գեւորգ Դերձյանը:

Հիշեցնենք, երեխան տեղափոխվել էր Երևան ծայրահեղ ծանր վիճակում, կոմայի մեջ, միացված արհետական շնչառության սարքին։ Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 16-ին, 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկում, այդ թաղամասում հիմնականում ռուս զինվորականների ընտանիքներ են ապրում:

Ըստ խոսնակի, վերջին տարում բարձր հարկերից ընկնելու դեպքերը հաճախակի են դարձել, ուստի խնդրում  ու հորդորում են ծնողներին, ավելի զգոն լինել նման դեպքերից խուսափելու համար։

#ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Ցավով հայտնում եմ, որ Գյումրիում՝ 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան գիտակցության չգալով մահացել…

Опубликовано Gev Derdzyan Понедельник, 20 июля 2020 г.