Ձեզ հարկավո՞ր են ոգեշնչող գաղափարներ ձեր հաջորդ դաջվածքի համար: 3D դաջվածքների այս հրաշալի հավաքածուն հենց այն է, ինչ դուք փնտրում եք: Դաջվածքների մասնագետները այնքան են կատարելագործել իրենց կարողությունները, որ ամենաանհավանական պատկերներն են նկարում մարդկանց մաշկի վրա:
Դաջվածքներն այնքան հմտորեն են արված, որ տեսողական խաբկանք է ստեղծվում: Օրինակ՝ դրանցից մեկին նայելիս թվում է, թե մաշկը պատռված է, և տակից ռոբոտային մասեր են երևում: Այս դաջվածքների հավաքածուում ինչ պատկեր ասես, որ չկա` օձի կաշի, կապույտ ամպեր, գեղեցիկ ժամացույց, բնության մասնիկներ, տերևներ և թիթեռներ: Դրանք ողջ կյանքի ընթացքում դաջված կմնան մաշկի վրա: Այս կրեատիվ գաղափարները ներշնչման աղբյուր կարող են հանդիսանալ դաջվածքների սիրահարների համար: Անկախ նրանից` ձեր մաշկը պատված է դաջվածքներով կամ դաջվածք անել երբեք չեք պատրաստվում, դուք անկասկած բարձր կգնահատեք այս դաջվածքների հեղինակների վարպետությունը:
Աղբյուրը՝ http://blognews.am/arm/news/102357/