տուն Լուրեր «Հրապարակ». ՀՀԿ-ական պատգամավորները չեն թացնում, որ նեղացած են. նրանց արդեն «սպիսա՞տ» են...

«Հրապարակ». ՀՀԿ-ական պատգամավորները չեն թացնում, որ նեղացած են. նրանց արդեն «սպիսա՞տ» են արել

55
0

hraparak

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում օդիոզ ֆիգուրներին, մանավանդ պատգամավորներին, ասել են՝ «մալչած՝ ձեններդ էս հանրաքվեի ընթացքում չլսվի», որեւէ հոդաբաշխ խոսք-միտք մինչեւ դեկտեմբերի 6-ը չասեք, որպեսզի ՀՀԿ քարոզչությունը լուրջ «կիքսեր» չտա:

Իսկ Գալուստ Սահակյանին եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին էլ ասվել է՝ զգույշ արտահայտվեք: Ընդ որում, պատգամավորները խոսելուց առաջ պետք է անպայման «ճշտվեն», թույլտվություն ստանան Վահրամ Բաղդասարյանից, որն էլ իր հերթին «ճշտվում է» «Այո»-ի շտաբի քարոզչական պատասխանատուի հետ:

Այս իրավիճակը խորը տագնապ է առաջացրել ՀՀԿ-ի օդիոզների մոտ, որոնք չեն էլ թաքցնում, որ նեղացած են, որովհետեւ նախկինում ողջ ընտրական համակարգի «ծանրությունն» իրենց վրա էր, իսկ հիմա իրենց չեն հիշում, մեկուսացրել են:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: