տուն Լուրեր 38.2 մլն դոլարի ներդրում. կառավարությունը հաստատեց նախագիծը

38.2 մլն դոլարի ներդրում. կառավարությունը հաստատեց նախագիծը

132
0

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց որոշման նախագծի, որով հաստատվեց «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» oդանավակայանների 2018-2022 թվականների մաստեր պլանը: Նախագիծը կառավարությանը ներկայացրեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Ըստ նախագծի՝  նախատեսվում է կատարել շուրջ 38.2 մլն դոլարի ներդրում, ապահովել ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղևորահոսքի նախատեսվող աճին, բարելավել անվտանգության մակարդակը, հասնել IATA-ի ծառայությունների մատուցման C մակարդակի, բարելավել անվտանգության մակարդակը և համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին:

Նախատեսվում է «Զվարթնոց» օդանավակայանի վազքուղու վերանորոգում, լուսազդանշանային համակարգերի և տեսախցիկների  տեղադրում, վառելիքի, հակասառույցային և ձյուն մաքրող նոր մեքենաների և տեխնիկայի գնում։