Երեւանի քաղաքապետարանը «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին նվիրաբերեց 38 միլիոն 247 հազար դրամ արժողությամբ հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը: Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց ավագանու այսօրվա նիստի ընթացքում:
Համակարգը փաստացի չի սպասարկվել եւ ներկայումս էլ անմխիթար վիճակում է: