տուն Լուրեր Քաղաքապետարանը բնակարաններ նվիրեց

Քաղաքապետարանը բնակարաններ նվիրեց

126
0

Taron

Երեւանի քաղաքապետարանի ավագանին այսօր տեղի ունեցած նիստում  հավանություն տվեց մշակութային չորս գործիչների Երեւանում բնակարաններ նվիրաբերելու որոշմանը։

Ավագանու անդամների մեծ մասի կողմ քվեարկությամբ որոշվեց բնակարաններ նվիրել դերասանուհի Զառա Արամյանին, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, գրող Վահրամ Սահակյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին:

Ավագանու որոշմամբ բնակարաններ նվիրաբերվեցին նաեւ 30 ազատամարտիկի ընտանիքների: