Արդեն հատնել ենք, որ այս տարվա հունվարի մեկից ԱՄՆ Կոլորադո նահանգում թույլատրվել է մարիխուանայի օգտագործումը: Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ այս արգելքի վերացման հենց առաջին օրը գերդոզավորումից մահացել է 37 մարդ:
«Մեզ մոտ իսկական քաոս է: Նախաճաշից հետո ես պարկերով 5 ուսանողի դի եմ ուղարկել, իսկ նոր հիվանդները շարունակում են ընդունվել: Մենք գործ ունենք սրտի կանգի հետ, ինչպես նաև ներքին օրգանների ախտահարման, կան նաև այլ խնդիրներ: Հաջորդ շաբաթ մահերի թիվը կարող է հասնել երկու հարյուրի, կամ նույնիսկ` երեք հարյուրի: Ինչ-որ մեկը պետք է միջամտի և դադարեցնի այս խելահեղությունը: Աստված իմ: Ինչու մենք օրինականացրինք մարիխուանան: ինչ էինք մենք մտածում», — Rocky Mountain News-ին ասել է Դենվերի Սենթ Լյուք կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Ջեք Շեպարդը: