Գերմանիայի արևմուտքում բացվել է երկրի ամենաերկար կախովի կամուրջը։ Այն անցնում է կիրճի վրայով՝ 91.5 մետր բարձրությամբ։
Հանգստյան օրերին բացված տեսարժան վայր են այցելել հազարավոր զբոսաշրջիկներ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
365 մետր երկարությամբ կամուրջը հիանալի վայր է սելֆիի համար։ Կամուրջը ձգվում է Մյորսդորֆ և Զոսբերգ քաղաքների միջև ընկած անտառով։ Գաղափարի հեղինակներն են տեղի իշխանությունները, որոնք ավելի շատ զբոսաշրջիկների գրավելու միջոց են փնտրել։
Կամուրջի շինարարությունը, որը տևել է 130 օր, իրականացրել է շվեյցարական ընկերությունը։ Նախնական հաշվարկներով՝ կամուրջը կարող է տարեկան 170 հազար այցելու ունենալ։