Ամերիկացի որսորդն, ով 350 հազար դոլար է վճարել հազվադեպ սև ռնգեղջյուր սպանելու համար, հայտարարել է, որ իրեն սպառնում են մահով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Քորի Նոուլթոնն ասել է, որ իրեն սպառնում են սպանել: Ավելի վաղ Դալասի սաֆարի ակումբը կազմակերպել էր աճուրդ, որի ժամանակ վաճառվել էր վերոնշյալ իրավունքը: Ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ ռնգեղջուրը ծեր է, իսկ ամբողջ հասույթն ուղղվելու է սև ռնգեղջյուրի վերացող տեսակին աջակցելու ծրագրերին: Ակումբի ղեկավարները հավելել են, որ «մահապատժի դատապարտված» կենդանին ի վիճակի չէր սերունդ ունենալ:
Տեղեկացնենք նաև, որ այսօր աշխարհում ապրում է 5 հազար սև ռնգեղջյուր, մինչդեռ կես դար առաջ նրանց թիվը կազմում էր մոտ 70 հազար: