Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հենեսը, ով հարկերից խուսափելու համար Մյունխենի դատարանի կողմից դատապարտվել է 3 տարի վեց ամիս ազատազրկման, պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Գործը քննվելու է Կարլսրուե քաղաքի դաշնային դատարանում։
Դատաքննության ընթացքում պարզվել է, որ Հենեսը 27,2 մլն եվրո է յուրացրել պետությունից։ Բողոքարկող կողմը նրա համար 5,5 տարվա ազատազրկում է պահանջել, սակայն որպես մեղմացուցիչ հանգամանք դատարանը հաշվի է առել այն փաստը, որ ֆուտբոլային ակումբի նախագահը նախկինում քրեական պատասխանատվություն չի կրել և ամբողջությամբ խոստովանել է իր մեղքը։