Ֆրանսիայի խորհրդարանականներն ընդունել են մի օրենք, որով բոլոր նրանք, ովքեր օգտվում են մարմնավաճառների ծառայություններից, կարող են դրա համար տուգանվել: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Դա առավելագույն տուգանքն է՝ երկրորդ անգամ «այդ գործի» ժամանակ հայտնաբերվելու դեպքում: Իսկ առաջին անգամ այդ ծառայությունից օգտվելու դեպքում իրավապահները ֆրանսիացիներին կտուգանեն 1,5 հազար եվրոյի չափով: Այս գումարները կուղղվեն հատուկ հիմնադրամ, որի միջոցները կտրամադրվեն աշխարհի ամենահին մասնագիտության այն ներկայացուցիչներին, ովքեր կցանկանան մեկընդմիշտ հրաժեշտ տալ դրան: