տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն Ուկրաինայի սահմանապահներին է փոխանցել սարքավորումներ

ԱՄՆ-ն Ուկրաինայի սահմանապահներին է փոխանցել սարքավորումներ

73
0

1399361867000-AP-Ukraine-001

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ օգնություն է ցուցաբերել Ուկրաինայի սահմանային ծառայությանը, ինչը թույլ է տվել գնել նոր սարքավորումներ և հանդերձանք: Այս մասին հաղորդում է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պաշտոնական կայքը:

«Կիևի դեսպանատունը գնել է և փոխանցել վառելիքի պոմպեր, ցանցապատեր, մարտկոցներ, մեքենաների պահեստամասեր, հեռադիտակներ և այլ միջոցներ ուկրաինացի սահմանապահների համար, որպեսզի նրանք կարողանան դրանք օգտագործել սահմանը հսկելու և անվտանգությունն ապահովելու համար», — ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ սարքավորումները գնվել են վերջերս Ուկրաինայում: